Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հարկային տեռորի նիկոլական դեմքը

Հարկային տեռորի նիկոլական դեմքը
23.01.2025 | 15:29

Նիկոլ Փաշինյանը սոցիալական լուրջ լարվածության կենտրոններ է ստեղծել։ Դրանց հարուցիչներն են․

- Երևանում քաղաքային տրանսպորտի թանկացումը մինչև 300 դրամ,

- գույքահարկի կտրուկ բարձրացումը,

- շրջանառության հարկի կրկնակի ավելացումը կամ որոշ դեպերում շրջանառության հարկով աշխատողների տեղափոխումը ավելացված արժեքի հարկի և շահութահարկի դաշտ, ինչը շուրջ 8 անգամ հարկային բեռի ավելացում է նախատեսում,

- Երևանում աղբահանության վճարի ավելացումը․ քառակուսի մետրերով աղբահանության վճարի հաշվարկը միջինը երկու անգամ ավելացնում է ֆինանսական բեռը բնակչի վրա,

- քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրի պահանջը, որը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել։

Բիզնեսի և շարքային սպառողների համար ստեղծվել են անտանելի պայմաններ։ Ինչպես 2008-ին պարզեցված հարկը վերացրեցին, բիզնեսի դեմ տեռոր իրականացրեցին և 2009 թվականին ՀՀ-ն տնտեսական անկման համաշխարհային հակառեկորդ սահմանեց (դրամով՝ -14,4 տոկոս, դոլարային հաշվարկով՝ -35 տոկոս) և կառավարման այդ շրջանում մինչև 2018-ը ունեցանք շուրջ 300 հազարի հասնող արտագաղթ, այնպես էլ հիմա գնում ենք նույն ուղղությամբ։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3625

Մեկնաբանություններ